Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիո Կոշտան և Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը կլինեն երկուշաբթի կայանալիք Հնդկաստանի Հանրապետության օրվա տոնակատարության գլխավոր հյուրերը։ Այցի հիմնական նպատակը, սակայն, Հնդկաստանի հետ ազատ առևտրի շուրջ բանակցությունների առաջմղումն է: Սա տեղի է ունենում Եվրոպայի համար բարդ շրջանում, երբ Դոնալդ Թրամփը սպառնացել է սրել առևտրային պատերազմը եվրոպական դաշնակիցների հետ՝ Գրենլանդիային տիրանալու մտադրությանը դիմադրելու համար:               
 

Այն ժամանակ հոգեբուժարանի տեղեկանք պետք չէ՞ր

Այն ժամանակ հոգեբուժարանի տեղեկանք պետք չէ՞ր
13.11.2025 | 16:01

Մարտական հերթապահությունից վերադարձել եմ նոյեմբերի 1-ին։ Առաջին անգամ չէ, որ ՀՀ սահմանին իրականացրել եմ մարտական հերթապահություն, սակայն նման խայտառակ իրավիճակ երբեք չեմ պատկերացրել։ Մտել ենք դարան, ընդունել դիրքը և 14 օր եղել կենդանի թիրախ, քանի որ շրջապատված էինք մի քանի մետր հեռավորության վրա գտնվող թշնամու հենակետերով։

Ավելի պարզ ասեմ, հայ զինվորն ու սպան դավաճանված են հենց պետության կողմից, այդ իսկ պատճառով, իմ մերձավորներին ոչ թե խորհուրդ չեմ տալու, այլ չեմ թողնելու գնալ։ Հատուկ ուզում եմ ընդգծել, որ դիրքերը ընդունել ենք մի քանի հարյուր հոգով, որոնց 90%-ը 2020 թվականին բայրաքթար հրթիռներից փրկված մարդիկ էին։ Daniel Ioannisyan-ի, Taron Chakhoyan-ի նման հայրենասերներ չկային։

Կրկնեմ, պատերազմ սկսվելուն պես գալու ենք ձեր ետևից, եթե այդ աստիճան անվտանգ է՝ կգաք, ինքներդ կհամոզվեք առաջնագծում։

Հիմա անցնեմ մի թեմայի, որը պակաս կարևոր չէ։

Կուրսընկերներիս հորդորով որոշել եմ աշխատանքի անցնել մեր երկրի կարևոր կառույցներից մեկում։ Ավանի նարկո և հոգեկան առողջության կենտրոնները տեղեկանք տրամադրելու համար յուրաքանչյուրը պահանջել են 30 000-ական դրամ։ Այսինքն, ընդամենը տեղեկանք ստանալու համար պիտի վճարեմ 60 000 դրամ։ Եթե չեմ սխալվում, մի այդքան էլ պահանջելու են պոլիկլինիկայում։

Հարցն այդ գումարը չէ, նման գումարներ չեն, որ տվել ու տվել եմ անվերադարձ։

Հիմա, տիկին Անահիտ Ավանեսյան (Anahit Avanesyan), խնդրում եմ, պարզաբանեք։

Երբ զորակոչվել եմ, ինձ կցվել է զենք, անձնակազմ, այն ժամանակ հոգեբուժարանի տեղեկանք պետք չէ՞ր։ Մեկ էլ պարզաբանեք, թե 2021 թվականի հոկտեմբերի 14-ի թիվ 1708-N որոշմամբ ինչո՞ւ է մեկ բժշկական տեղեկանք ստանալու համար պահանջվում այդքան գումար։ Թե՞ Դուք էլ, Սուրեն Պապիկյանի նման այդպիսի բաներից տեղյակ չեք։

Սերգեյ Ամիրյան

Դիտվել է՝ 3031

Մեկնաբանություններ